Վահան Քերոբյանը ծանոթացել է Երևանի շոկոլադի գործարանի արտադրական գործընթացին

22 Փետրվարի, 2021

Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և խնդիրներին։

160 անուն արտադրանք թողարկող և 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Նիդերլանդներ) ընկերությունը, որը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ իրացման ծավալներն ավելացրել է շուրջ 30%-ով, 2020 թվականին դժվարություններ է կրել և արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։ Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100,0 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։

Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը և քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6․0 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2024 թվականին արտահանման ծավալները նախատեսվում է հասցնել շուրջ 20․0 մլն ԱՄՆ դոլարի։

Գործարանն առաջիկայում նախատեսում է իրականացնել խոշոր ներդրումներ՝ արտադրական և պահեստային տարածքների ընդլայնման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։  

Գործարանի գործունեությունը նպաստել է այգեգործության ու գործընկեր կազմակերպությունների՝ տպարանների, լոգիստիկ և շինարարական ընկերությունների զարգացմանը և դրանցում նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Վահան Քերոբյանը և գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են գործարանի զարգացման ծրագիրը։ Գործարանի տնօրենը նախարարին ներկայացրել է ծրագրի իրագործմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնցից մեկը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, և խնդրել նախարարության աջակցությունը։ Շեշտվել է նաև  խորհրդատվական աջակցության անհրաժեշտությունը։

Ներկայացված խնդիրները կուսումնասիրվեն նախարարության կողմից և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00