Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19 Փետրվարի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։

Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, սակայն տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն բարձր մակարդակին, որին ձգտում են հասնել երկու պետությունները։

«Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման», - ասել է Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վերջերս Իրան կատարած այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում իրանական կողմն ընդգծել է շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու և արդյունավետ համագործակցելու ուղղությամբ,  և այս հանդիպումը Իրանում ձեռքբերված պայմանավածությունների տրամաբանական շարունակությունն է։

Համակարծիք լինելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն՝ Ալի Վահդաթին հույս է հայտնել, որ առաջիկայում երկուստեք քայլեր կձեռնարկվեն առկա ներուժն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ։

Ընդգծելով, որ Հայաստանը կարող է հարմար կամուրջ հանդիսանալ իրանական արտադրանքը դեպի եվրասիական շուկա արտահանելու համար՝ Ալի Վահդաթին կարծիք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների։

Վահան Քերոբյանը հայտնել է էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու իրանական ընկերություններին՝ արդյունավետ գործունեություն ծավալելու Հայաստանում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել ձեռքբերված պայմանավորվածություններին գործնական ընթացք տալու համար։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00