Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը պետաջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի կլինեն 0% տոկոսադրույքով

11 Փետրվարի, 2021

ՀՀ կառավարության նիստում փետրվարի 11-ին հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու որոշումը, ըստ որի ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվում է խխունջաբուծության ոլորտի սարքավորումներով և ավտոամբարձիչով, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450.0 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1000.0 մլն դրամ, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ֆինանսական կառույցի հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով։
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, ինչպես նաև նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը։
Ծրագրի ընդունումը պայմանավորված է ռազմական և արտակարգ դրության արդյունքում ստեղծված պայմաններում պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման և անասնակերի ապահովման խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի և կորնգանի, ինչպես նաև 0.5-20.0 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի  էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

 

Գործադիրը նաև հաստատել է որոշում, որի համաձայն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսության ոլորտում 9 լիզինգային և վարկային ծրագրերով տրամադրվող վարկերը տնտեսավարողներին հասանելի կլինեն 0% տոկոսադրույքով։
Ծրագրերն են՝

  • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր
  • «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր
  • «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր
  • «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» ծրագիր
  • «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագիր
  • «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր
  • «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիր
  • «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիր
  • Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր

 

Կառավարության նիստում ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հետևյալ նախագծերը ևս․

  • ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2005 թվականի փետրվարի 23-ին ստորագրված «Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի փոփոխությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 932-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1458-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00