Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումն ուղղված է զբոսաշրջության ոլորտի խնդիրների լուծմանը

13 Օգոստոսի, 2020

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 13-ին ընդունել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։

Քսաներեքերորդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։

Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոս անկում։

Ներկայացնելով Կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը  նշել է, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների վրա։ Ըստ վերջին ամիսների տվյալների՝ այդ ոլորտների ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, կրչատվել են ավելի քան երկու աանգամ։

«Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր մի քանի քննարկումները պարզել են, որ կազմակերպությունների մոտ ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է։ Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ 

Զբոսաշրջության ոլորտին աջակցելու նպատակով Կառավարության որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին․

55 – Կացության կազմակերպում,

56 – Հանրային սննդի կազմակերպում,

79 – Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ,

87․1 – Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ։

Նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում՝ ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած։

Կառավարության այս որոշման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածն ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։

Նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում՝ ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած։

Կառավարության այս որոշման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։ Ամսական դրամաշնորհի չափը որոշվում է հետևյալ սկզբունքով․

ա) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 70% և ավելին, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԱՉ = ԱՀ*0․33*ԱԳ,

բ) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 20%-ից մինչև 70%, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԱՉ = ԱՀ*0․25*ԱԳ

գ) եթե ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 1-ին հաջորդող ժամանակահատվածում, ապա աջակցության ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԱՉ = ԱՀ*0․25*ԱԳ ։

Նշված բանաձևերում ԱՉ-ն՝ պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է, ԱՀ-ն՝ տնտեսվարող սուբյեկտի բոլոր աշխատողների համար աջակցության տրամադրման ամսվա հաշվարկված եկամուտների հանրագումարն է, ԱԳ-ն՝ աջակցության գործակիցն է։ 

Ամսական դրամաշնորհի չափը որոշվում է հետևյալ սկզբունքով․

ա) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 70% և ավելին, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԱՉ = ԱՀ*0․33*ԱԳ,

բ) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 20%-ից մինչև 70%, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԱՉ = ԱՀ*0․25*ԱԳ,

գ) եթե ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 1-ին հաջորդող ժամանակահատվածում, ապա աջակցության ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԱՉ = ԱՀ*0․25*ԱԳ ։

Նշված բանաձևերում ԱՉ-ն՝ պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է, ԱՀ-ն՝ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների համար աջակցության տրամադրման ամսվա հաշվարկված եկամուտների հանրագումարն է, ԱԳ-ն՝ աջակցության գործակիցն է։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00