Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մենք ուրախ ենք մեկնարկելու այս նոր հայտամրցույթը, որն ուղղված է Հայաստանում սննդի համակարգերը արդար, առողջ և էկոլոգիապես մաքուր դարձնելուն, ինչը շատ համահունչ է «Եվրոպական կանաչ գործարքին»: Մենք հավատում ենք, որ ֆերմերները, փոքր ագրոբիզնեսի արտադրողները կարևոր դեր կխաղան մարզերում COVID-19-ի վերականգնման, եւ ընդհանուր առմամբ՝ ավելի կայուն, մրցակցային և ճկուն գյուղատնտեսությանը անցում կատարելու հարցում: ԵՄ-GAIA ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի աջակցության այս ծրագրի ընդհանուր չափը կազմում է 2,470,000 միլիոն եվրո», Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորին։
Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։ Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
1) «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝
1. Պտուղ, հատապտուղ, բանջարեղեն՝ թե թարմ, թե վերամշակված:
Դիմելու համար այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին
2. Հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն:
Դիմելու համար այցելել
2) Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար այցելել
Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Հարցերի դեպքում դիմել`
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ
Երևանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 93 144 635
Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48
Հեռ.՝ +374 60 65 00 45
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Հեռ.՝ +374 60 53 00 00 (226 , 118, 229 ներքին համարներով):
Էլ. փոստ՝ karen.harutyunyan@undp.org, seda.kalantaryan@undp.org
Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
ԵՄ-GAIA ծրագրի մասին
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք:
Էմմա Պետրոսյան, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիր
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 +374 (0) 93 144 795; էլ. փոստ: Emma.Petrosyan@ada.gv.at