Իմ երախտագիտությունն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարության միջազգային առևտրի դեպարտամենտին և Երևանում բրիտանական դեսպանատանը Մտավոր սեփականության պաշտպանության և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ զեկույցի պատրաստմանը ցուցաբերված աջակցության համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է փաստաթղթում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման համար ներկայացված առաջարկությունները: Առաջարկված միջոցառումների համակարգված իրականացումը իրատեսական է և մեծ առաջընթաց կապահովի մտավոր սեփականության ոլորտի զարգացման գործում: ՄՍ իրավունքների համակարգի բարեփոխումները կնպաստեն Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը գլոբալ տնտեսությունում։
ՄՍ իրավունքների համակարգված պաշտպանությունը երկիրը կդարձնի ավելի մրցունակ՝ մեծացնելով ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը:
Զեկույցում արծարծված խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցառումները կարող են տեղ գտնել Մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարությունում:
Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն ու իրավունքների կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում․հաշվետվություն