Էկոնոմիկայի նախարարը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ

07 Փետրվարի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցման, գործող սպանդանոցների վերազինման, սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին աջակցության տրամադրման, ինչպես նաև սպանդանոցներին առնչվող  այլ խնդիրներին։

Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Տիգրան Գաբրիելյանը, Արման Խոջոյանը, ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղեկալ Կարեն Իսախանյանը, Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԱ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը և Էկոնոմիկայի նախարարության ու այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ Տիգրան Խաչատրյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին հնարավորինս սեղմ ժամկետներում համատեղ քննարկումներ իրականացնել  սպանդի կազմակերպումից մինչև բնակչությանը անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, հավաքագրել եղած հարցերի պարզաբանումներն ու հստակեցումները։  Նախարարը  հույս է հայտնել, որ ներկաների համակարգված աշխատանքի, լավագույն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի  հասնել մի կետի, որտեղ եղած հարցերի մեծ մասը կարգավորված լինի։

Բարձրացվել են կառուցվող սպանդանոցների քանակին և չափանիշներին, տիպային նախագծերին, գործող սպանդանոցներում սանիտարական նորմերի ապահովմանը վերաբերող հարցեր։

Քննարկման ընթացքում անդադարձ է եղել նաև «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի մեջ կատարված լրացումներին, որոնց  համապատասխան՝ ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվել է շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներով, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռքբերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով։ Այս լրացումներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչությանը հանձնարարվել է մշակել  համապատասխան քայլաշար։

Առաջիկայում կկազմակերպվեն այլ հանդիպումներ առկա բովանդակային խնդիրների  լուծման հնարավոր ուղիները ուսումնասիրելու նպատակով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00