Հունվարի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի 2019 թվականի ամփոփիչ ասուլիսը։
«Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով` 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը` 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ, չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ». նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ զարգացման ուղղությամբ, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Աշխատանքներն՝ ըստ գործառութային հիմնական ուղղությունների
1) Տնտեսության կայուն զարգացման երկարաժամկետ նպատակների իրագործման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ոլորտային 5 ռազմավարություն.
Պատրաստվել է նաև չափագիտության ոլորտի արդիականացման վերաբերյալ ռազմավարական ծրագիր։
Մշակված բոլոր փաստաթղթերը ներկայացվել են հանրային քննարկման։ Կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որով առաջիկա տասնամյակում կարձանագրվեն հետևյալ ցուցանիշները.
ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը նախատեսում է․
2) Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսը։ Նախարարության հետ աշխատանքների և համապատասխան ուսումնասիրության արդյունքում փորձագետները նշել են․
3) ՀՀ վարչապետի հանձնարականով նախաձեռնվել են արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումներ՝ 12 ոլորտ ներկայացնող խմբերով։
4) Ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է պետություն-մասնավոր գործընկերության կարգավորման իրավական շրջանակը։ Մշակվել են օրենքից բխող պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման մի շարք կարգավորումներ։
5) Շարունակվում են աշխատանքները գործարարներին աջակցող eRegulations Armenia նոր հարթակի ստեղծման ուղղությամբ: Հարթակը, որտեղ արդեն իսկ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների կողմից առավելապես պահանջված 18 ընթացակարգերը, ուղեցույց կծառայի Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:
6) Տարվում են աշխատանքներ ՀՀ-ում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման ուղղությամբ: Ներկայումս վերանայվում է ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, մշակված են համապատասխան ուղեցույցները, գնահատման չափորոշիչները:
Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցություն
2019 թվականի ընթացքում մեկնարկել կամ անհրաժեշտ փոփոխությունների են ենթարկվել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր, որոնց հիմքում դրված է գյուղատնտեսական գործունեության արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողի ֆինանսական բեռի թեթևացումը.
7) Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։
8) Մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը․ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողների կողմից ներկայացվել է 185 դիմում, կնքվել է 24 պայմանագիր և ուսուցման արդյունքում 104 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր։
9) Մեկնարկել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն. դրամ արժեքով 1 միավոր վարկ։
10) Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը». 2019 թվականի ինն ամսվա պաշտոնական տվյալներով տրամադրվել է 6443 միավոր վարկ՝ 25.2 մլրդ դրամ գումարի չափով, իսկ ըստ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61 տոկոսով:
11) Այս տարի լրամշակվել է Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 միավոր վարկ, 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ:
12) Lրամշակվել է նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը»: Ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
13) Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը ևս այս տարի լրամշակվել է. տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ:
14) Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում որոշակի փոփոխություններից հետո հաստատվել է 91 հայտ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Միայն ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում ագրոպարենային ոլորտում կատարվել է շուրջ 2.9 մլրդ. դրամի ներդրումներ և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում:
15) Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը. հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Հաստատված հայտերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 70 տոկոսով: Ծրագրի իրականացումը մրցակցային միջավայր է ստեղծել մթերումների դիմաց վճարումների առումով և վերջին տասնամյակի ընթացքում 1-ին անգամ մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի արժեքը գյուղացիական տնտեսություններին ամբողջությամբ վճարվել է մինչև դեկտեմբերի վերջը։
16) Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։
17) «Հողերի գլոբալ գործընկերության 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող հողերի կայուն կառավարման խթանմանը աջակցություն» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության (FAO) միջև ստորագրվել է ծրագրային փաստաթուղթ, որի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին։
18) Հողերի չօգտագործման խնդիրների նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման՝ հողային բանկերի ստեղծման միջոցով հողի շուկայի զարգացման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է 279 000 ԱՄՆ դոլարի տեխնիկական համագործակցության հուշագիր։
Արդյունաբերություն
19) 2019-ի թվականի ընթացքում հավանության է արժանացել 57 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 212 մլրդ դրամ է: Դրա շրջանակներում տրամադրվել է 14,8 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է 3320 աշխատատեղերի ստեղծում: 13 ծրագրերի տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ, ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ։
20) Ապահովվել է հայկական ընկերությունների մասնակցությունը 5 միջազգային ոլորտային ցուցահանդեսների հետևյալ ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, սննդի վերամշակում, կոշիկի արտադրություն, ոսկերչություն: Արդյունքում կնքվել են շուրջ 371.4 մլն դրամի չափով արտահանման պայմանգրեր։
21) Հայաստանն ազգային տաղավարով մասնակցել է Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները։
22) Ապրիլ-հոկտեմբերին Հայաստանը ազգային տաղավարով մասնակցել է Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Հայկական տաղավարը նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:
23) Հայկական գինեգործական 30 ընկերություններ մասնակցել են 9 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի ազգային միասնական տաղավարով։ Ամրագրվել է թվով 200 նախնական պայմանավորվածություն արտահանման ուղղությամբ։
24) Իրականացվել է հայկական խաղողի սորտերի 420 նմուշի գենոֆոնդի ուսումնասիրություն, նոր սորտերի հայտնաբերում և 171 անձնագրավորված սորտ Armenian Vitis Database տեղեկատվական բազայում։
Փոքր և միջին ձեռներեցության աջակցություն
25) ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նախատեսվում է ապաքրեականացնել չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման կամ դրոշմավորման կանոնների խախտումները։
26) Ստեղծվել է բիզնեսի պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայման տեղեկատվական և խորհրդատվական առցանց հարթակ www.isc.am հասցեով, որտեղ գործարարները կարող են գտնել ձեռնարկատիրությանն առնչվող ուսուցողական նյութեր և տեսանյութեր, ինչպես նաև ոլորտային բիզնես ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան նրանց պատկերացում կազմել տվյալ ոլորտում արտադրություն/ծառայություններ իրականացնելու հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։
27) «Հաջող սկիզբ» դասընթացներին մասնակցել են 364 սկսնակ գործարարներ, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր, 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության: Ծրագրի արդյունքում 2019 թվականի ընթացքում ստեղծվել են նոր 82 ՓՄՁ սուբյեկտներ։
28) 2019 թվականին գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում համաձայնեցվել և մշակվել է սկսնակ գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրման նոր մեխանիզմ, ինչի արդյունքում կտրուկ կավելանա այս ուղղությամբ ՆԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության հնարավոր շահառուների քանակը, ինչպես նաև տրամադրվող վարկային երաշխավորությունների սահմանաչափը 5 մլն ՀՀ դրամից կավելանա մինչև 7 մլն ՀՀ դրամ։
29) «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» կողմից 2019 թվականին կնքված վկայագրերի ապահովագրական գումարները կազմել են 11,584,358,543 ՀՀ դրամ (ամբողջ 2018թ.-ի նկատմամբ աճը՝ 1.48 անգամ), իսկ հավաքագրված ապահովագրավճարները՝ 112,543,619 ՀՀ դրամ (ամբողջ 2018թ.-ի նկատմամբ աճը՝ 1.49 անգամ):
30)2019 թվականի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն ներկայացվել է գյուտի և օգտակար մոդելի 145 հայտ, արդյունաբերական նմուշի 37 հայտ, ապրանքային նշանի 2582 հայտ, որը նախորդ տարվա համեմատ 28%-ով աճել է:
Արտաքին առևտուր, միջազգային համագործակցություն
31) ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով՝ REX համակարգում գրանցվել է 135 կազմակերպություն, որոնցից 100-ը՝ այս տարվա ընթացքում․ (արտադրատեսակներ՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, չորացրած մրգեր և բանջարեղեն և այլն): Համակարգում գրանցվելու ընթացակարգի վերաբերյալ պատրաստվել է տեսաուղեցույց, որը տեղադրված է Նախարարության կայքում և e-regulations հարթակում։
32) Եվրոպական միության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը, որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:
33) 2019թ. հոկտեմբերին Բրյուսելում տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը և ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը. քննարկվել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի շրջանակում ճանապարհային քարտեզների իրականացումը, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև աշխարհագրական նշումների օրենսդրությանն առնչվող այլ հարցեր:
34) Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որով Սինգապուրը պարտավորություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ: Ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որն ազատականացնում է երկու երկրների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները և նպաստում նոր շուկաների բացահայտմանը:
35) Նախորդ տարվա հոկտեմբերի 25-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն հնարավարություն է տալիս նվազեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու արգելքները, ինչպես նաև բարձրացնել կարգավորման թափանցիկությունը: Հոկտեմբերից ուժի մեջ է նաև ԵԱՏՄ - Իրան ժամանակավոր համաձայնագիրը, որով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:
36)2019 թվականի հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվեց ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիության ապահովումը:
37) Հոկտեմբերի 25-ին հայկական կողմի աշխատանքների արդյունքում ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։
Զբոսաշրջություն
38)2019 թվականի ընթացքում Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչներ և բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից, մասնավորապես ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեցարիայից, ԱՄՆից, Լեհաստանից, Իսրայելից։ Այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 միլիոնից ավել դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում։
39)ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ապպահովվել է Հայաստանի պաշտոնական տաղավարի ներկայությունը հետևյալ միջազգային 4 հեղինակավոր ցուցահանդեսների
40) ՍԷԿՏ համակարգի օգնությամբ զբոսաշրջության վիճակագրությունը բարելավելու նպատակով մշակվում է համապատասխան համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ապահովել առավելագույն ճշգրտությամբ տվյալների ստացում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:
41) Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ՀՀ մարզերում կազմակերպվել է 5 ավանդական փառատոն, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի և հարակից համայնքների բնակչությունը, ներքին և ներգնա զբոսաշրջիկները յուրաքանչյուրին:
42) Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում hաստատվել և իրականացվում են Հայաստանի 6 մարզերում զբոսաշրջային հիմանական ուղղություններ տանող ճանապարհների կամ զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ։ Ավարտվել է շինարարությունը Գառնիի «Քարերի սիմֆոնիա», Ստեփանավի Դենդրոպարկի, Գյումրու Կումայրու փողոցի, դեպի Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի զբոսաշրջային հանգույցներում։ Այս տարի կսկսի մեծածավալ շինարարություն զբոսաշրջային վայերերի բարեկարգման նպատակով։