Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանն ամփոփել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները

24 Դեկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանի և Տիգրան Գաբրիելյանի, ինչպես նաև Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունքները։

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը

Ամփոփ տեղեկատվություն գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

2019 թվականի ընթացքում մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր, որոնց հիմքում դրված է գյուղատնտեսական գործունեության արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողի ֆինանսական բեռի թեթևացումը.

  • Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։
  • Մեկնարկել է «Փոքր և միջին «խելացի» անաս­նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապա­հովման պետական աջակցության ծրագիրը»: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողների կողմից ներկայացվել է 185 դիմում, կնքվել է 18 պայմանագիր, տրամադրվել է մեկ փոխհատուցում՝ 8.75 մլն դրամ գումարի չափով և ուսուցման արդյունքում 104 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր։  
  • Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն. դրամ արժեքով 1 միավոր վարկ։
  • Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղա­տնտե­սության ոլորտին տրամադրվող վարկերի տոկո­սադրույքների սուբսիդա­վորման ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի ինն ամսվա պաշտոնական տվյալներով տրամադրվել է 6443 միավոր վարկ՝ 25.2 մլրդ դրամ գումարի չափով, իսկ ըստ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61 տոկոսով:
  • Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 միավոր վարկ, 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ:
  • Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 30-ի դրությամբ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով:
  • Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել  «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ:
  • Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում ընթացիկ տարում՝ 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 91 հայտ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Ընթացիկ տարում ծրագրի շրջանակներում՝ ագրոպարենային ոլորտում կատարվել են շուրջ 2.4 մլրդ. դրամի ներդրումներ և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 15 անգամ, իսկ տրամադրված լիզինգի գումարը՝ շուրջ 130 անգամ:
  • Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի, որի շրջանակներում ընթացիկ տարում՝ 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Հաստատված հայտերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 70 տոկոսով:
  • «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 210 շահառուի տրամադրվել է 357  միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։
  • «Հողերի գլոբալ գործընկերության 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող հողերի կայուն կառավարման խթանմանը աջակցություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության (FAO) միջև ստորագրվել է ծրագրային փաստաթուղթ, որի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին։
  • Հողերի չօգտագործման խնդիրների նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման՝ հողային բանկերի ստեղծման միջոցով հողի շուկայի զարգացման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է 279 000 ԱՄՆ դոլարի տեխնիկական համագործակցության հուշագիր։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00