Գյուղոլորտի պատասխանատուները Շիրակի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

16 Դեկտեմբերի, 2019

Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 16-ին կազմակերպվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի քննարկում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսներ։

Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները համառոտ ներկայացրել են պետական օժանդակության ծրագրերի առանձնահատկությունները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված փոփոխությունները, անդրադարձել առաջիկա ծրագրերին ու  նախաձեռնություններին, ոլորտի զարգացման հեռանկարներին:

«Հետաքրքրված գյուղատնտեսներին ներկայացրել ենք ծրագրերի պայմանները,  և ծրագրերը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել գյուղացիական տնտեսությունների գործունեության բարելավմանը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:  

Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի թվում Իռա Փանոսյանը մատնանշել է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որը թույլ կտա հստակեցնել գլխաքանակը և առավել արդյունավետ կազմակերպել կենդանիների առողջության պահպանման ու հիվանդությունների կանխարգելման գործընթացը:

Նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն իր հերթին անդրադարձել է  գյուղատնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը, եկամտաբերության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերին:

Հանդիպման մասնակիցներին տրամադրվել է ամբողջական տեղեկատվություն ջերմոցներ հիմնելու, «խելացի» անասնաշենքեր կառուցելու, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00