Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

25 Հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։

Դեսպանն իր խոսքում նշել է․ «Թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են»։ Նա ներկայացրել է Հայաստան-Հնդկաստան արտաքին տնտեսական որոշ ցուցանիշներ և կարևորել Հայաստանում Հնդկաստանից ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվացումը։

Անդրադառնալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ ինչպիսիք են ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Մենք պետք է փորձենք նպաստել երկու երկրներում կազմակերպությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը և նոր կապերի ստեղծմանը։ Ես վստահ եմ, որ մի շարք ուղղություններով, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում,  Հնդկաստանն իր հաջողություններով կիսվելու մեծ ներուժ ունի»։

Համագործակցության և փոխանակման ծրագրերի համատեքստում կարևորելով գործարար համաժողովներին, առևտրային տոնավաճառներին ներգրավվածության ապահովումը՝ դեսպանը խոսել է առաջիկայում կազմակերպվող Հնդկաստան-Հայաստան գործարար համաժողովի մասին։ Կիշան Դան Դեվալը, անդրադառնալով վերջին տարիներին Հնդկաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճի միտումներին՝ նշել է, որ կա ցանկություն մեծացնելու նաև հայերի հետաքրքրությունը Հնդկաստանի նկարմամբ։ Նրա խոսքով՝ կա նաև մեծ հնարավորություն Հայաստանի տարածքում կազմակերպելու հնդկական ֆիլմերի նկարահանումներ։

Նախարարը դեսպանին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00