Փետրվարի 3-ից 7-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի կունենա «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով։
«ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։
Ցուցահանդեսին նախատեսվում է 2195 մասնակից 40 երկրից։
Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մինչև հունվարի 16-ը գրանցվել հետևյալ հղումով
https://docs.google.com/.../1P0uzbr.../preview։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 597139 հեռախոսահամարով։