ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Ծրագրի իրականացման թիմի անվտանգության մասնագետ
Հայաստանի Հանրապետություն
Հայաստան: «Կլիմայական փոփոխություններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)
Դրամաշնորհ No. 9241
Ծրագիր No. 57088-001
Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-24-5
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:
JFPR-ի կողմից առաջարկվող $3 մլն․ դրամաշնորհը կաջակցի Հայաստանին բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու՝ Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Դրամաշնորհը կտրամադրի հետևյալը.
(i) աջակցություն կայուն գյուղատնտեսությանը համայնքում վերաներդրումներ իրականացնելու միջոցով՝ 10 գյուղերի կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումներ տրամադրելով՝ նվազեցնել էներգիայի ծախսերը և նպաստել խնայողությունների ստեղծմանը,
(ii) կենսապահովման աջակցություն 230 գյուղական տնային տնտեսություններին՝ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների եկամուտներ ստեղծող ծրագրերի միջոցով, և
(iii) ՀՀ ԷՆ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ աջակցելու կլիմայի հարմարվողականության պլանավորմանը և մշակելու կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:
Ծրագրի ազդեցությունը՝ կայուն գյուղատնտեսության արտադրողականության բարելավում և գյուղական աղքատության կրճատում։ Իսկ ծրագրի արդյունքը կլինի ընտրված համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականության կարողությունների բարձրացումը։
Ծրագիրն ունի երեք բաղադրիչ
ՀՀ էՆ-ին կից Ծրագրի իրականացման թիմը (The Project Implementation Team (PIT)) հանդիսանում է ծրագրի իրականացնող մարմինը (Execuitng Agency (EA)), ներառյալ Ծրագրի նախագծով նախատեսված հիմնական գործողությունների հետ դրա համապատասխանության ապահովումը երաշխավորող մարմինը: Ծրագրի իրականացման թիմի անվտանգության մասնագետը (այսուհետ՝ PIT անվտանգության մասնագետ) աշխատելու է որպես խորհրդատու ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում (Agriculture Programms Implementation Department of MOE (APID)) և պետք է հիմնականում զեկուցի Ծրագրի իրականացման թիմի տնօրենին (PIT Director):
Առաջադրանքի նպատակն է ապահովել ֆինանսական կառավարման համակարգի համապատասխանությունը Ծրագրի իրականացմանը։ PIT-ի Ֆինանսական ղեկավարը/ վճարումների մասնագետն իր աշխատանքում առաջնորդվելու է CAFSEP-ի JFPR Դրամաշնորհային համաձայնագրով (GA), Դրամաշնորհին աջակցության զեկույցով (GAR) և Ծրագրի կառավարման ձեռնարկով (PAM):
PIT-ի անվտանգության մասնագետը պատասխանատու է հետևյալ խնդիրների համար․
(i) իրականացնում է նախատեսվող նախագծի աշխատանքների կայքերի վերանայում ` շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության պահպանման վերաբերյալ իրավասության համար.
(ii) Ապահովել ծրագրի տեղամասերի համար անհրաժեշտ ստուգաթերթերի պատրաստումը, և որ մրցութային փաստաթղթերն ու պայմանագրերը ներառեն CoCP-ի իրականացման բոլոր պահանջները.
(iii) Անհրաժեշտության դեպքում ապահովել CoCP-ի թարմացումները.
(iv) ձեռնարկել բնապահպանական երաշխիքների մոնիթորինգի գործողություններ և պատրաստել բնապահպանական անվտանգության հաշվետվություններ, որոնք կներկայացվեն ԱԶԲ.
(v) Ապահովել հաշվետվության (DDR) և/կամ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատշաճ ուսումնասիրություն և նախապատրաստում ծրագրի տեղամասերի համար.
(vi) Ապահովել սոցիալական երաշխիքներ և պատրաստել սոցիալական պաշտպանության հաշվետվություններ, որոնք կներկայացվեն ԱԶԲ-ին.
(vii) Ապահովել պաշտպանական փաստաթղթերի հրապարակումը տեղական լեզվով.
(viii) Ապահովել նախագծերի կազմակերպումը և հանրային խորհրդատվությունների իրականացումը.
(ix) Աջակցել GRM-ի միջոցով առաջացած ցանկացած բողոքի լուծմանը.
(x) Ապահովել բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, թույլտվությունները, համաձայնությունները, NOC-ները և այլն, որոնք ձեռք են բերվել նախքան աշխատանքների մեկնարկը և իրականացման ընթացքում դրույթներին և պայմաններին համապատասխան.
Ապահովել ծրագրի գործողությունների համապատասխանությունը ԱԶԲ SPS 2009-ին, ինչպես նաև համապատասխան կառավարության օրենքներին և կանոնակարգերին:
ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:
Որակավորումներ և պահանջներ
Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2024-ից մինչև 2026 թվականը ներառյալ։
Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:
Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Ենթակա է ներկայացման՝
Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ
5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia
Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ․՝ +(374)-11-54-25-03
E-mail: luananyan@mineconomy.am