Հայտարարություն 2024թ․-ի փետրվարի 1-ից արտադրանքի ներմուծման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ

ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

 

Տեղեկացնում ենք, որ ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և (կամ) նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը:

Ներկա պահին ՀՀ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման բավարար պայմաններ ստեղծելու, լաբորատոր կարողություններ զարգացնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, կից ցանկում նշված ապրանքների մասով ՀՀ-ում առկա են համապատասխանության գնահատման բավարար կարողություններ։ Հորդորում ենք բոլոր տնտեսավարողներին ծանոթանալ կից ցանկին և, ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի  թիվ 130 որոշմամբ սահմանված դեպքերում անհապաղ սկսել անհրաժեշտ գործընթացները՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգով/երով սահմանված և մաքսային մարմինների կողմից պահանջվող փաստաթղթի առկայությունը արդեն իսկ ներմուծման ժամանակ ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ 2024թ․-ի փետրվարի 1-ից իրականացվելու են խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում տվյալ փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու։

ՀՀ-ում հավատարմագրված և ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների տվյալները հասանելի են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ պաշտոնական կայքէջի «ՌԵԵՍՏՐՆԵՐ» բաժնում՝ հետևյալ հղմամբ՝ ազգային տեխնիկական կանոնակարգեր՝ https://www.armnab.am/CertificationBodyListN և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր՝ https://www.armnab.am/CertificationBodyList։

Միաժամանակ, նույնաբովանդակ տեղեկատվություն առկա է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմինների մասով ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/page/400 :

Հարկ է նաև նշել, որ բացի կից ցանկերում ներառված մարմիններից՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման համար տնտեսվարողները կարող են դիմել նաև ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ համապատասխանության գնահատման մարմինների ևս, որոնց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը ընդունելի են ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Տեղեկացվում է, որ կից ցանկում չնշված՝ ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով ևս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում ևս։ Կից ցանկում չներառված տեխնիկական կանոնակարգերի մասով ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջի կիրարկման վերաբերյալ կապահովվի լրացուցիչ իրազեկում։

 

Ց Ա Ն Կ

ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

 

  1. «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011)
  2. «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)
  3. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011)
  4. «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011)
  5. «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)
  6. «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)
  7. «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012)
  8. «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011)
  9. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011)
  10. «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011)
  11. «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011)
  12. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011)
  13. «Ճարպայուղային արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 024/2011)
  14. «Հատուկ նշանակության սննդամթերքի որոշակի տեսակների, այդ թվում դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012)
  15. «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 029/2012)
  16. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012)
  17. «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013)
  18. «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)
  19. «Ծխախոտային արտադրանքի մասին» (ՄՄ ՏԿ 035/2014)
  20. «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 036/2016)
  21. «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ՄՄ ՏԿ 037/2016)
  22. «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 040/2016)
  23. «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման սարքավորումներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 043/2017)
  24. «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 044/2017)
  25. «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 051/2021)»:

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00