Հայտարարություն Հայաստանի ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման նոր փուլի վերաբերյալ

Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հայտարարում է ՓՄՁ զարգացման խորհրդի  անդամակցության հայտերի ընդունման նոր փուլը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը (IC Armenia-ն) ստեղծվել է 2007 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՀՀ կառավարության միջև հուշագրի հիման վրա վարչապետի որոշմամբ։ Ներդրումային խորհուրդը ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնեսի միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Հայաստանի ներդրույամային խորհուրդը աջակցվում է ՎԶԵԲ-ի կողմից և ֆինանսավորվում Միացյալ Թագավորության Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի (GGF) կողմից:

Հաջողված բարեփոխումներ

Գործունեության 15 տարիների ընթացքում ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետների թիմի ղեկավարությամբ իրականացվել են 25 լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը, շրջանառության հարկի հարկման համակարգի ներդրումը, լիզինգային բարեփոխումները և շատ ավելին: 2012 թվականից ի վեր Հայաստանում կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 18 նիստ, որից 17-ը վարել է ՀՀ վարչապետը, ինչպես նաև Ենթախորհրդի 11 նիստ, որից 5-ը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Ենթախորհրդի նիստերի միջոցով ամսական առաջարկվում է միջինը 7-10 փոփոխություն ՓՄՁ գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ:

Աշխատանքային կարգ

Խորհուրդը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, և խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ: Խորհրդի անդամները ներդրումային խորհրդի փորձագետների հետ միասին հայտնաբերում են Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեությանը խոչընդոտող օրենսդրական բացերը և սերտորեն համագործակցում են համապատասխան նախարարությունների հետ՝ մշակելու բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Հայաստանի ներդրումային խորհուրդի փորձագիտական թիմն իրականացնում է տվյալների հավաքագրում, միջազգային փորձի ուսումնասիրություն, փորձագիտական քննարկումներ և վերլուծություն, որից հետո մշակվում է համապատասխան բարեփոխման օրենսդրական փաթեթը։ Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ենթախորհրդի նիստերն ապահովում են բացահայտված հարցերի և առաջարկությունների նախնական քննարկումը: Զտված օրենսդրական խոչընդոտները հաջորդիվ քննարկվում են փոխվարչապետի գլխավորությամբ Խորհրդի նիստերի ժամանակ: Ենթախորհուրդը բաղկացած է 11 անդամից՝ ներառյալ Հայաստանի գործարար համայնքը ներկայացնող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և հիմնադրամներ, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Խորհրդի կազմում են նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը, փոխվարչապետը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:

Ովքեր կարող են դիմել

Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ

Դիմելու կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղմամբ:  Հայտատարարության, ինչպես նաև Վերակառուցման և Զարգացման Եվրապական Բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության և ՀՀ Կառավարության անդամների ուղերձի տեքստը հասանելի է այստեղ։ Լրացված դիմումի հետ միասին info@icarmenia.am և ppd@mineconomy.am էլ. փոստի հասցեներին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը` 

  • Կազմակերպության կանոնադրության պատճեն
  • Պետական գրանցման վկայականի պատճեն
  • Խորհրդի կազմում ընգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի ինքնակենսագրականը (CV)

Խորհրդի կազմում ընդգրկվելու դիմում ներկայացրած հայտադիմումները ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է  ներկայացնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարը:

Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 30-ն է:  

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00