Նկարագրություն
Առաջադրանքի նպատակն է` գնահատել սերմերի մասին օրենսդրության ներկայիս իրավիճակը և Հայաստանում գոյություն ունեցող սերմնարտադրության կարողությունները, երկրի սննդամթերքի անվտանգության ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ որոշումների կայացման համար փաստերի տրամադրումը։ Ի լրումն, Խարհրդատուն պետք է առաջարկներ ներկայացնի և ուղեցույցներ մշակի, թե ինչպես ներդնել բանջարեղենի սերմերի արտադրության մրցունակ համակարգ կամ բարելավել արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերը՝ հիմնվելով սերմնարտադրության բացերի վերլուծության վրա։
Պարտականություններ
Խորհրդատուն պետք է Ծրագիրն իրականացնի 3 փուլով ՝
- Փուլ 1. Նախնական ուսումնասիրություններ՝ Ուսումնասիրել սերմնարտադրության ոլորտի օրենսդրությունը Հայաստանում, ինչպես նաև միջազգային փորձը; ուսումնասիրել բանջարեղենի սերմնարտադրության շուկայի ներկայիս իրավիճակը, ԵԱՏՄ կարողությունները, տեղական արտադրողներին, 3-րդ երկրներից ներմուծողներին, ԵԱՏՄ շրջանակում սերմերի առևտուրը, բանջարեղենի սերմերի ներմուծումը ԵԱՏՄ տարածքում, բանջարեղենի սերմերի արտահանումը Հայաստանից; ուսումնասիրել ՀՀ օրենսդրական շրջանակը՝ նկարագրելով օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությունները՝ տրամադրելով փաստացի հղումներ; ուսումնասիրել տեղական արտադրության սերմերի սերտիֆիկացման առկա համակարգը և սերտիֆիկացման ընթացակարգը; վերանայել ԵԱՏՄ առկա բանջարեղենի սերմերին առնչվող նորմատիվ-իրավական շրջանակը, քաղաքականությունները, սերտիֆիկացումը և ոլորտին աջակցելու համար անհրաժեշտ պահանջները։ Սերմերի մասին ՀՀ օրենսդրության մեջ անհամապատասխանություններից առաջացած հետևանքների բացահայտում; տեղական քաղաքականության և օրենսդրական աջակցության համեմատություն միջազգային լավագույն գործելակերպի հետ։
- Փուլ 2. Ոլորտային, գործնական ուսումնասիրություններ՝ Բացահայտել և վերլուծության ենթարկել ՀՀ-ում գոյություն ունեցող բանջարեղենի սերմնարտադրության արտադրամասերն ու հաստատությունները; սահմանել ՀՀ-ում արտադրական հզորությունները և բացահայտել բացերը; բացահայտել խոչընդոտները, ինչպես նաև սերտիֆիկացված սերմնարտադրության բարելավման ներուժը; սահմանել ԵԱՏՄ բանջարեղենի սերմնարտադրության տարեկան պահանջարկը; ուսումնասիրել ԵԱՏՄ տարածքից և 3-րդ երկրներից բանջարեղենի սերմերի ներմուծման գործընթացը՝ մաքսային ընթացակարգեր, պահանջվող փաստաթղթեր, ներմուծված սերմերի սերտիֆիկացում, սերմերի ներմուծման պետական կանոնակարգեր և այլն; Ուսումնասիրել բանջարեղենի սերմերի արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ տարածք՝ մաքսային ընթացակարգեր, պահանջվող փաստաթղթեր, ներմուծված սերմերի սերտիֆիկացում, սերմերի ներմուծման պետական կանոնակարգեր և այլն։
- Փուլ 3. Ուսումնասիրված տեղեկության վերլուծություն և առաջարկությունների տրամադրում՝ Առաջարկություններ պահանջվող սարքավորումների, ենթակառուցվածքների և մարդկային կարողությունների վերաբերյալ; առաջարկություններ տեղական արտադրության և 3-րդ երկրներից ներմուծման վերաբերյալ՝ ծախսերի և օգուտների վերլուծությամբ; առաջարկություններ կանոնակարգերի քաղաքականությունների, պետական սուբսիդիաների և ֆինանսավորման վերաբերյալ; առաջարկություններ կատարողական մակարդակով խնդիրների և բացերի լուծման վերաբերյալ; առաջարկություններ տեղական արտադրության բարելավման և փոփոխման վերաբերյալ՝ համաձայն միջազգային լավագույն գործելակերպի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսական շուկայավարման, արժեշղթայի զարգացման ոլորտում;
- Առնվազն 10 տարվա փորձ գյուղատնտեսական շուկայավարման, արժեշղթայի զարգացման ոլորտներում;
- Բանջարեղենի, սննդամթերքի շուկայավարման, բանջարեղենի արժեշղթայի զարգացման, արտահանման շուկայի վերլուծության, արտահանման լոգիստիկ, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և ներմուծման ՀՀ օրենսդրության լավ իմացություն;
Հավելյալ նշումներ
Նախատեսվում է աշխատանքները իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2021թ.-ի հոկտեմբերից մինչև 2022թ.-ի մարտ:
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիմումներն ուղարկել
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. Սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am