Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածի

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի «Որևէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների և մորեխների դեմ. նման հողատարածքներն ավելացել են» վերնագրով հոդվածի՝ հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով, վարելահողերում և բազմամյա տնկարկներում ամեն տարի իրականացնում է մոնիթորինգ:

Փետրվարի սկզբից մինչև մարտի 10-ը մոնիթորինգն իրականացվում է ցածրադիր գոտիներում, իսկ ապրիլի 1-ից ապրիլի 20-ը՝ լեռնային գոտիներում: Մոնիթորինգի արդյունքում համայնքների՝ կրծողներով միջին և բարձր վարակվածությամբ տարածքների մասին ինֆորմացիան ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Դրանից հետո նախարարությունը համապատասխան հրաման է ուղղում ՊՈԱԿ-ին՝ կոնկրետ մարզի համար մկնանման կրծողների դեմ կոնկրետ չափով «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ տեղափոխելու համար: ՊՈԱԿ-ը հրամանը ստանալու հենց հաջորդ օրը թունաքիմիկատները հասցնում է մարզպետարաններ, որոնք էլ պետք է բաշխվեն համայնքներին: Թվային տվյալները ՊՈԱԿ-ը ևս կտրամադրի:

Իսկ ինչ վերաբերում է մորեխներին, ապա հանրապետությունում կա 45 տեսակի տեղական մորեխ, որոնք հոտեր չեն կազմում. հոտեր են կազմում միայն իտալական մորեխները: Այսպիսով՝ իտալական մորեխների դեմ պայքարի նպատակով այն տարածքներում, որտեղ օջախային կերպով հայտնաբերվում է իտալական տեսակի մորեխ, կրկին նույն սկզբունքով տրամադրվում է պաշտպանության միջոց:

Տեղեկացնում ենք նաև, որ միայն նախորդ տարի Արարատի մարզին 450-460 հա-ի համար տրամադրվել է 69 լիտր «Տրիումֆ» բույսերի պաշտպանության միջոց՝ մորեխների դեմ պայքար կազմակերպելու համար:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00