Մեր տնտեսությունն ունի բազմաթիվ չիրացված հնարավորություններ. Վահան Քերոբյան

Մեր տնտեսության մեջ հետպատերազմական շոկը դեռ երկար կպահպանվի, դա ընդհանուր առմամբ, հոգեբանության փոփոխություն է: Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր կյանքում, որպեսզի կարողանանք վերականգնել մեր հզորությունը և ավելի առաջ գնանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա հավաստմամբ՝ փոխվել են էկոնոմիկայի նախարարության մոտեցումները. «Օր առաջ տնտեսությունը վերականգնելու նպատակով թևերը քշտած լծվել ենք հայրենիքը վերաշինելու գործին, փորձում ենք լուծել մարդկանց, բիզնեսների խնդիրնրեը և արդեն ունենք առաջին արդյունքները»:

Դիտարկմանը, որ տնտեսագետների կանխատեսմամբ՝ տնտեսական ճգնաժամի խորացումը դեռ առջևում է, Քերոբյանը նշեց, որ տնտեսագետների հետևությունները տեսական դաշտից են. «Իսկ պրակտիկ դաշտում տեսնում ենք այնքան չիրացված հնարավորություններ,որ դրանց մի մասի իրագործումն արդեն շուռ կտա կորը դեպի վերև: Մենք պատրաստվում ենք դրանք իրագործել»:

«Պետք է ստեղծված իրողությունում անել այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն կտան ուղղել մեջքը,- նշեց Քերոբյանը: Նրա գնահատմամբ՝ մեր տնտեսությունը անարդյունավետ է, մարդիկ չեն կարողանում հարստանալ մեր երկրում: «Մեր նպատակներից մեկը, որը առաջիկա 10 տարիներին մեզ կհետապնդի, տնտեսության տոտալ մոդեռնիզացիան է: Հիմա մեր ցանկացած քայլ այդ համատեքստից է բխում, մեր ջանքերը ուղղված են լինելու նրան, որ մեր տնետսության ճյուղերը լինեն հնարավորինս արդյունավետ և մոդեռնիզացված»,- նշեց նախարարը:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00