Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր

 

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

Ցանկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում վարկեր (ներառյալ կապիտալի համալրման գործիքով տրամադրված վարկեր) ստացած շահառուների, ովքեր գրավոր համաձայնել են, որպեսզի իրենց կազմակերպության անվանումը,  որպես միջոցառումից օգտված տնտեսվարողի, հրապարակվի ՀՀ Կառավարության կողմից սահմանած կարգով (Տեղեկատվությունը տրամադրվել է ԿԲ կողմից, համալրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից) 01․11․2020 

Տեղեկատվություն այն տնտեսվարող սուբյեկտներին (շահառուներին) կապիտալի համալրման գործիքի ներքո տրված վարկերի որոշ մանրամասների վերաբերյալ, ովքեր (որոնք) գրավոր եղանակով տվել են և/կամ համաձայն են, որպեսզի իրենց կազմակերպության անվանումը, որպես միջոցառումից օգտված տնտեսավարողի, հրապարակվի ՀՀ Կառավարության կողմից սահմանած կարգով /Տրամադրվել է ԿԲ կողմից/

 

  • թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,
  • շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
  • օժանդակության ձևը՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում
  • հիմնական պայմաններ՝
վարկի նպատակ համաֆինանսավորման չափ վերաֆինանսավորման չափ սուբսիդավորման չափ
աշխատակիցների 50% 100% ամբողջությամբ*
հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների 50% 100% ամբողջությամբ*
հումքի 40% 50% 6%**
սարքավորումների 25% 50% 5%**
կոմունալ վճարների 45% 90% 10%*
սննդի 30% 50% 8%**
  • համաֆինանսավորում՝ լուծում է գրավի պակասի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

  • վերաֆինանսավորում՝ լուծում է արժութային ռիսկի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

  • սուբսիդավորում՝ լուծում է տոկոսադրույքի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

Պայմանները գործում են վարկերի մինչև 250մլն համարժեքի համար:

Դիմելու վայրը՝ բանկեր և վարկային կազմակերպություններ:

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

Տեղեկանք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում ֆինանսական կառույցների կողմից իրավաբանական անձանց տրամադրված վարկերի վերաբերյալ 11․11․2020

 

  • թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,

  • շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,

  • օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),

  • հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:

    Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:

 

ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուներ 22.10.2020

 

  • թիրախը՝ ՓՄՁ-ներ,
  • շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
  • օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝

  • ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
  • 2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,
  • 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,
  • վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,
  • ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
  • ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

  • թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
  • շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
  • շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
  • հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

  • թիրախը՝ աջակցություն միկրոձեռնարկատիրություններին,
  • շահառու՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով
  • հիմնական պայմաններ՝
  • 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
  • 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
  • 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
• շահառու՝ տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին,
• հիմնական պայմաններ՝
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
-վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ,
կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: 

 

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ 2-ից 100 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ,
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն մրցունակ գործարար ծրագրերի իրագործման՝ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը նպաստելու միջոցով:
• շահառու՝ ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
• օժանդակության ձևը՝ 
արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրում:
Տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս.
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%:

• հիմնական պայմաններ՝
-համապատասխանում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքիով սահմանված չափանիշներին,
-հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է բարվոք հարկային և վարկային պատմություն,
-գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը,
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրն առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 100 վարձու աշխատող ունեցող տնտեսավարող
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
• օժանդակության չափի հաշվարկման մեթոդաբանությունը.

- մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին.
-5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մայիս ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
• Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառման շահառուներ 22.10.2020

 

Քսաներեքերորդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։

Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոս անկում։

 

ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

Տեղեկանք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում ֆինանսական կառույցների կողմից իրավաբանական անձանց տրամադրված վարկերի վերաբերյալ 26.11.2020

 

Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող  տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։

Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման բոլոր ծրագրերը մեկ տեղում՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք

 

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00