Հայաստանում առաջինն անգամ քարտեզագրվում են խաղողի այգիները։ Անօդաչուի արձանագրած տվյալները կգրանցվեն գինու կադաստրում։ Գինու կադաստրը նաև կդառնա ուղեցույց ներդրողների համար։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն իր խոսքում նշում է․« Հստակ կունենանք նաև քարտեզները այգիների, կհասկանանք թե քանի վազ է այգում և կկարողանանք կանխատեսել բերքատվությունը»։
Այս տարի մոտ 60%-ով կրճատվել է գինու սպառման ծավալը։ Որպեսզի այգետիրոջ բերքը այգում չմնա կառավարությունը լրամշակել է վերամշակողների ֆինանսական աջակցության արտոնյալ պայմանները։ Վերամշակողներին մթերման համար կհատկացվի մինչև 3 մլրդ դրամ, սակայն մթերողները պետք է ունենան այգետերերի հետ կնքված մթերման պայմանագրեր։
ՀՀ կոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում նշում է․ «Եթե նախորդ տարվա համեմատ 1 տարի էր սահմանվում վարկի ժամկետը, ապա այս տարի այն երկարաձգվել է մինչև 2 տարի, որից առաջին 6 ամիսը սահմանվել է ոպես արտոնյալ ժամկետ։ Դա հնարավորություն կտա որպեսզի ինքը ձևավորի որոշակի եկամուտներ, այնուհետև նոր սկսի վճարումներ կատարել»։