Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ղեկավարի ծառայություններ
Հղման համարը՝ CARMAC2-CS-20/36 /ըստ Գնումների պլանի/
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով իրականացնել Ծրագրի ղեկավարի ծառայությունները:
Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` ապահովել Ծրագրի կառավարման կայունությունը, համապատասխան և բավարար նյութական ու մարդկային ռեսուրսները, Ծրագրի գործունեության արդյունավետ իրականացումը, այդ թվում համակարգի Գյուղատնտեսության Ծրագրերի իրականացման վարչության պետի, նախարարի, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի հետ ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի գործունեությունը։ Ծրագրի ղեկավարը պետք է պատասխանատու լինի և վերահսկողություն իրականացնի աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, ֆինանսների կառավարման և դրամական միջոցների տրամադրման, Համաշխարհային Բանկի անվտանգության քաղաքականության համապատասխանության, մոնիթորինգի և գնահատման, այդ թվում՝ հաշվետվության համար։
Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
- Համակարգել և ղեկավարել Ծրագրի իրականացման աշխատանքները՝ ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի, 1 և 2 բաղադրիչների գործառնական ձեռնարկների, Ֆինանսական կառավարման ձեռնարկի, Ծրագրի աշխատանքային պլանի՝ ներառյալ գնումները, դրամական միջոցների տրամադրումը, համապարփակ աշխատանքների նախապատրաստումը, բյուջեները, կիսամյակային առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ կազմել։
- Համակարգել և հետևել Ծրագրի մոնիթորինգի գործընթացին ու վերահսկման գործողություններին, համակարգել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վերահսկողության պահանջները։
- Անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալ Ծրագրերի իրականացման վարչությունում, Ծրագրի իրականացման համար հաստատված պաշտոնների/խորհրդատվությունների համապատասխանության վերաբերյալ, առաջարկել շտկումներ աշխատակազմում/խորհրդատվական գրասենյակներում և ստանալ նախարարության ու Համաշխարհային բանկի թույլտվությունը այդ կարգավորումների համար:
- Մոնիթորինգի ենթարկել և գնահատել Ծրագրի թիմի անձնակազմի աշխատանքային գործունեությունը, տեղյակ պահել անձնակազմին մոնիթորինգի և գնահատման արդյունքների մասին, անհամապատասխան և ոչ պատշաճ աշխատանքային գործունեության դեպքում մասնակցել ներգրավված անձնակազմի հետ իրավիճակի կարգավորման գործողություններին:
- Ստուգել Ծրագրի թիմի անձնակազմի գնահատումը և բացահայտել արտասահմանյան կրթաթոշակներին և ուսումնական տուրերին համապատասխան մասնագիտական հետաքրքրությունների ու վերապատրաստման կարիքների ոլորտները: Համագործակցելով Ծրագրի անձնակազմի հետ՝ մշակել և իրականացնել մասնագիտական զարգացման ծրագրեր, այդ թվում՝ աշխատակազմի համար կարճաժամկետ վերապատրաստում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պլանավորման և կազմակերպչական հմտություններ, գնումներ՝ ըստ Համաշխարհային բանկի ուղեցույցի, Համաշխարհային բանկի կողմից վարկերի տրամադրման ընթացակարգեր և այլ անհրաժեշտ բնագավառներում:
- Վերահսկել ընտրվող և ձեռք բերվող կարճաժամկետ և երկարաժամկետ տեխնիկական աջակցության նույնականացումը Ծրագրի իրականացման համար, այդ թվում ներառել աշխատանքային գործունեության շրջանակները, ընտրված ցուցակները, ինչպես նաև նման աջակցության ակիտիվ վերահսկումը:
- Վերանայել և վերստուգել Ծրագրի իրականացման ընդհանուր նախագիծը Ծրագրի թիմի ակտիվ մասնակցությամբ, պլանավորմամբ, վերանայմամբ և համաձայնեցմամբ:
- Ծրագրի թիմի ակտիվ մասնակցությամբ, պլանավորմամբ, վերանայմամբ և համաձայնեցմամբ մշակել և պահպանել/վերանայել Ծրագրի իրականացման համար ստանդարտացված գործառնական ընթացակարգերի իրականացումը՝ ներառյալ Նախարարության և Ծրագիրը ղեկավարող հանձնաժողովի հետ համակարգումը, գնումները, ֆինանսական կառավարումը և դրամական միջոցների տրամադրումը, մոնիթորինգը և գնահատումը, զեկուցումը և հաշվառումը:
- Համակարգել Ծրագրի իրականացման գործընթացը և Ծրագրի թիմի գործողությունները Նախարարության առանցքային անձնակազմի հետ՝ ապահովելու
* աշխատանքային ծրագրերի և գործողությունների պլանավորումը, իրականացումը ղեկավարելու համար անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության առկայությունը,
* աջակցություն՝ անդրադառնալով և լուծելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ բաղադրիչների շրջանակներում Ծրագրի իրականացման ընթացքում
* հստակ ժամանակին գնումների, դրամական միջոցների տրամադրումը, մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության առկայություն։
- Ապահովել Համաշխարհային բանկի ուղեցույցերին և ընթացակարգերին համապատասխան ձեռքբերված աշխատանքների, ապրանքների և ծառայությունների պայմանագրերի պատշաճ կառավարումը։
- Գնումների համար միջոցառումների մշակմանն ուղղված բաղադրիչներին աջակցություն տրամադրել, այդ թվում՝ աշխատանքների և ապրանքների տեխնիկական բնութագրերի նախպատրաստում, խորհրդատուի և վերապատրաստման ծառայությունների համար գործունեության շրջանակների նախագծերի մշակում, գնումների գործընթացի պլանավորում,
* գնումների խորհրդատուի հետ համատեղ համագործակցել հնարավորմատակարարների հետ Ծրագրի կարգավիճակի և ընթացիկ կամ պլանավորված գնումների շուրջ։
- Մոնիթորինգ իրականացնել և աշխատելով Ծրագրի թիմի հետ՝ բարելավել Ծրագրի գնումների ղեկավարումը, ֆինանսական կառավարումը և դրամական միջոցների տրամադրումը և պայմանագրային կառավարման համակարգերը։
- Համաործակցել Ծրագրի թիմի հետ՝ Ծրագրի համար նախապատրաստել և ներկայացնել հերթական և նպատակային առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ՝ ՎԶՄԲ-ի ձևաչափին համապատասխան։
- Համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության այլ գերատեսչությունների հետ և Նախարարության մյուս նախագծերի շրջանակներում՝ ապահովելու կոորդինացումը Ծրագրի կառուցվածքի և նպատակների իրականացման համար։
- ՀՀ կառավարության խնդրանքով ներկայացնել Ծրագիրը Հայաստանում՝ հանրային ֆորումներում և միջազգային հարթակներում։
- Ձեռք բերել և համակարգել համապատասխան հարմարություններ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ Ծրագրի արդյունավետ իրականացման և պարտականությունների կատարման համար։
- Արդյունավետ հաղորդակցվել Նախարարի հետ Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ, այդ թվում՝ Ծրագրի իրականացման հետ կապված ցանկացած խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են ծագել։
- Ծրագրի իրականացման հետ կապված հանդես գալ որպես հիմնական կոնտակտային անձ Նախարարության և ՎԶՄԲ-ի միջև։
- Պատրաստվել, մասնակցել և գործողություններ ձեռնարկել՝ հիմնվելով Համաշխարհային բանկի վերահսկողության առաքելությունների վրա, ներառյալ Երևանում Համաշխարհային բանկի գրասենյակի հետ համագործակցությունը։
- Կատարել այլ պարտականություններ ՀԳՌԿՄ- 2 ծրագրի շրջանակներում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.
- Մագիստրոսի աստիճան կամ դրա համարժեքը գյուղատնտեսության, տնտեսագիտության, ճարտարագիտության, հանրային կառավարման կամ այլ առնչվող ոլորտներում
- Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ լայն իմացություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում՝ ապացուցված ծրագրերի ղեկավարման փորձով (նախընտրելի է Համաշխարհային բանկի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորված ծրագրերով)
- Ապացուցված կազմակերպչական և վարչական հմտություններ, ծրագրային բարդ խնդիրները լուծելու և մարդկային ռեսուրսները կառավարելու ունակություն
- Բազմազան հանձնարարականների ուղղությամբ միաժամանակ աշխատելու ունակություն և սեղմ ժամանակացույցով աշխատելու պատրաստակամություն
- Հայերենի գերազանց իմացություն (և՛ գրավոր, և՛ բանավոր), անգլերենի լավ իմացություն
- Լավ միջանձնային հմտություններ, թիմային աշխատանք և խնդիրները լուծելու հմտություններ
- Համակարգչային գրագիտություն, գերադասելի է կառավարման տեղեկատվական համակարգերում, տեքստերի մշակում և էլեկտրոնային աղյուսակների ծրագրային ապահովում
- Հաղորդակցման լավ հմտություններ և հաճախակի ճանապարհորդելու պատրաստակամություն
- Համագործակցել կառավարությունում, ՎԶՄԲ-ում և միջազգային (հատկապես դոնոր) հանրությունում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն մինչև 2020թ. փետրվարի 18-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Երևան, Մհեր Մկրտչյան փող. 2, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am