Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման և գրանցման հավաստագրերի տրամադրում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման 1-ին կետով հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը (Հավելված N 1), Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը (Հավելված N 2), Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման հայտի ձևը (Հավելված N 3):

Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման հավաստագիր ստանալու համար անձինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են առձեռն, կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին դիմումին կից ներկայացնում են հայտ` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9–ի թիվ 1335-Ն որոշմամբ (Տես կցված ֆայլերում):

Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն անասնաբուժական դեղամիջոցները, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:

Անասնաբուժական դեղամիջոցների  յուրաքանչյուր պետական գրանցում կատարվում է ըստ առանձին արտադրողների (ֆիրմաների) և երկրների, միևնույն կազմակերպության կողմից նույն դեղը տարբեր երկրներում արտադրվելու դեպքում` նաև ըստ յուրաքանչյուր արտադրող երկրի:

Անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է անասնաբուժական դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Անասնաբուժական դեղամիջոցները գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունվում է նախարարության կողմից` փորձաքննության եզրակացության հիման վրա:

Արտադրող, ներկրող կամ իրացնող կազմակերպությունը (այսուհետ` հայտատու) անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման նպատակով հայտ է ներկայացնում նախարարություն: Հայտը ներառում է`

ա) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումը՝ նշելով` իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը,

բ) պետական գրանցման ներկայացվող անասնաբուժական դեղամիջոցի անվանումը,

գ) անասնաբուժական դեղամիջոցների ընդհանուր բնութագիրը,

դ) ներմուծվող անասնաբուժական դեղամիջոցների արտադրող երկրի պետական իրավասու մարմնի կողմից տրված` գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը,

ե) անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման հրահանգը,

զ) անասնաբուժական դեղամիջոցների քանակական կազմը` ներառյալ օժանդակ նյութերը,

է) անասնաբուժական դեղամիջոցների փաթեթավորման և պիտակավորման մասին տվյալները,

ը) անասնաբուժական դեղամիջոցների պիտանիության ժամկետը և դրանց անվտանգության մասին տեղեկատվությունը,

թ) հայտարարություն անասնաբուժական դեղամիջոցների փորձանմուշների` 3 օրինակից, առկայության մասին:

Անասնաբուժական դեղամիջոցների փորձանմուշները ներկայացվում են գիտական կենտրոն։

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության վարձը մուտքագրվում է գիտական կենտրոնի հաշվին: Փորձաքննության վարձը գանձվում է անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից և փորձաքննության գործընթացն սկսելու մասին հայտատուին համապատասխան ծանուցում ուղարկելուց հետո:

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության առավելագույն տևողությունը 30 օր է:

Գիտական կենտրոնը փորձաքննության ավարտից հետո եռօրյա ժամկետում եզրակացությունը ներկայացնում է նախարարություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Նախարարությունը եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության արդյունքների մասին տեղեկացնում է հայտատուին:

Նախարարությունը, հիմք ընդունելով եզրակացությունը, երկօրյա ժամկետում ընդունում է որոշում անասնաբուժական դեղամիջոցները գրանցելու կամ դրանց գրանցումը մերժելու մասին և տեղեկացնում է հայտատուին:

Նախարարության կողմից անասնաբուժական դեղամիջոցների գրանցման մասին որոշման և պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա 3 օրվա ընթացքում կատարվում է գրանցում և հայտատուին տրվում է անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագիր:

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման ժամկետը 5 տարի է, որի ավարտից հետո անասնաբուժական դեղամիջոցները պետք է նորից գրանցվեն:

Հայաստանի Հանրապետությունում գրանցման պահից հինգ տարվա ընթացքում օգտագործման արդյունքում կենդանիների շրջանում բացասական հետևանքներ ու հիվանդությունների բռնկումներ չառաջացրած անասնաբուժական դեղամիջոցները գրանցվում են 5 տարի ժամկետի ավարտից հետո վեցամսյա ժամկետում առանց փորձաքննության՝ հայտի առկայության դեպքում:

Եվրոպական միության անդամ որևէ երկրում, Ռուսաստանի Դաշնությունում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության՝ հայտի և հայտին կից սույն պահանջվող փաստաթղթերի (բացառությամբ «թ» ենթակետի) հայտատուի կողմից վավերացված պատճենների առկայության դեպքում:

Որպես օգնություն տրամադրվող կամ աղետների, անասնահամաճարակների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում ձեռք բերվող կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության: Անասնաբուժական ծառայությունն այդ դեղամիջոցների գրանցման վերաբերյալ առաջարկությունը կամ եզրակացությունը տրամադրում է նախարարությանը՝ ըստ իրավիճակային անհրաժեշտության:

Անասնաբուժական դեղամիջոցների գրանցման մերժման մասին որոշումն ընդունվում է գիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հիման վրա:

Անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը մերժվում է, եթե`

ա) առկա է գիտական կենտրոնի փորձաքննության բացասական եզրակացությունը.

բ) միջազգային էպիզոդիկ բյուրոյից (ՄԷԲ) արտադրող և օգտագործող երկրներից ստացվում են անասնաբուժական դեղամիջոցների (պատվաստանյութեր, շիճուկներ և ախտորոշիչ միջոցներ) մասին հիմնավորված և հավաստի բացասական տվյալներ:

Անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը մերժվելու դեպքում հայտատուն 5 օրվա ընթացքում ծանուցվում է ընդունված որոշման մասին:

Անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը մերժվելու դեպքում գրանցման նպատակով ներկայացված փաստաթղթերը, անասնաբուժական դեղամիջոցների նմուշները, ինչպես նաև փորձաքննության վարձը չեն վերադարձվում` բացառությամբ «միջազգային էպիզոդիկ բյուրոյից (ՄԷԲ) արտադրող և օգտագործող երկրներից ստացվում են անասնաբուժական դեղամիջոցների (պատվաստանյութեր, շիճուկներ և ախտորոշիչ միջոցներ) մասին հիմնավորված և հավաստի բացասական տվյալներ» պայմանի հիման վրա մերժված դեպքերի:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 35–րդ մասի բ) կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման հավաստագիր ստանալու համար պետական տուրքը կազմում է 40000 ՀՀ դրամ: Հայտատուն հավաստագիր ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005161618 հաշվեհամարին:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00