Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր
Ծրագրի համարը՝ P158359
Վարկի/Փոխառության/
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. TF0A4449
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ազգային քարտուղարի (Խորհրդատու)
Հղման համարը՝ PHRD-C-2-2/3 /ըստ Գնումների պլանի/
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ազգային քարտուղարի՝ տեղական փորձագետի ծառայությունները:
Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ծրագրի իրականացմանը և աջակցել ծրագրի ազգային ղեկավարին ապահովել գործընթացների սահուն ընթացքը.
Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2020թ.-ի հունվաիից մինչև 2020թ.-ի մայիսը, ծրագրի հնարավոր երկարացումով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները. Հիմնական որակավորումները՝ Գյուղատնտեսության, տնտեսագիտության, հանրային կառավարան կամ հարակից բնագավառներում բարձրագույն կրթություն, անգլերենի լավ իմացություն (տեխնիկական վերապատրաստման դեպքում) կամ համապատասխան տեխնիկական փորձ (լեզվի հմտությունների դեպքում); Հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ, այդ թվում, տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն և փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ունակություն; ՀՀ պետական կառույցների և ընթացակարգերի լավ իմացություն, պետական կառույցներում կամ կառույցների հետ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ; Հայերենի լավ իմացություն, բանավոր և գրավոր անգլերենի իմացություն, այդ թվում փաստաթղթերի թարգմանություն, ինչպես նաև հանդիպումների ընթացքում թարգմանություն; Գրասենյակային սարքավորումների հետ աշխատելու ունակություն; Ֆինանսական գրառումներ և Ծրագրին կամ համանման կազմակերպություններին վերաբերող գրառումներ կատարելու փորձ: Նախընտրելի որակավորումները՝ Դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձ; Հանրային կառավարման բնագավառում աշխատանքային փորձ։
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից/հունվար 2011թ./վերանայված հուլիս 2014թ. («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցի» Բաժին V-ում սահմանված Անհատ խորհրդատուների ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են. ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր, բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր, գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն ծրագրի գնումների բաժին մինչև 2020թ. հունվարի 13-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Երևան, Մհեր Մկրտչյան 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am, khojoyan@gmail.com