Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գյուղատնտեսության ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման, կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիրը` 23-32.4-Մ2-5)
1. իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերի, Հայաստանի Հանրապետության ամփոփ հողային հաշվեկշիռների, համայնքների հողերի ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունների, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի առաջադրանքների նախագծերի, հողային հարաբերությունների հետ առնչվող այլ փաստաթղթերի ու գրությունների քննարկում ու ներկայացնում կարծիքներ,
2. իրականացնում է գյուղատնտեսական հողերի չօգտագործման պատճառների բացահայտումը,
3. իրականացնում է գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված իրավական, նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների անցկացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքները,
4. իրականացնում է իր գործառույթների շրջանակներում Եվրասիական տնտեսական միությանը և ԱՊՀ անդամակցությամբ պայմանավորված աշխատանքային խմբերի քննարկումներին մասնակցությունը։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ akharatyan@mineconomy.am)