Աշխատանքային պարտականություններ
1. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների պետական քաղաքականության մշակումը։
2. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումն, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը։
3. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում կատարված վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա հայեցակարգերի և զարգացման ծրագրերի մշակումը։
4. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացները։
5. Հավաքագրել, մշակել և ներկայացնել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
6. Ապահովել անասնաբուժության ոլորտին առնչվող հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը։
7. Ապահովել դիտարկումների արդյունքում բացահայտված անասնաբուժության ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությունը և հիվանդությունների օջախների վերացման համալիր միջոցառումների պլանի մշակումը։
8. Ապահովել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների, կենդանիներից մարդկանց փոխանցվող հատուկ վտանգավոր, կարանտինային հիվանդությունների արձանագրման դեպքում աշխատանքների կազմակերպումը և իրականացումը։
9. Ապահովել պետական աջակցությամբ իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, դրանց իրագործման համար անհրաժեշտ գույքի, պարագաների և պատվաստանյութերի չափաքանակների ճշգրտման, ձեռք բերման և բաշխման գործընթացները։
10. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի կառավարումը և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա։
11. Աջակցել անասնաբուժության ոլորտին առնչվող ստանդարտների և այլ իրավական (նորմատեխնիկական) փաստաթղթերի նախագծերի մշակմանը։
12. Ապահովել բույսերի պաշտպանության նպատակային ծրագրերի մշակումը։
13. Բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում անհրաժեշտության դեպքում իրազեկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին։
14. Բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը։
15. Ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը, վերագրանցումը և գրանցումից հանելը, վարել Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների ռեգիստրը։
16. Ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացության տրամադրումը։
17. Ապահովել կառավարման մարմիններին սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում։
18. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության պարզաբանումներ և խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունն այդ գործընթացներում։
19. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։
20. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող միջազգային կազմակերպությունների հետ իրականցվող աշխատանքները։
21. Ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացները։
22. Ապահովել մասնակցություն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին։
Անհրաժեշտ հմտություններ
Լրացուցիչ տեղեկություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00, զանգահարել 011-52-02-07 հեռախոսահամարին։
Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ` ashotdanielyan32@gmail.com ։