Բուսաբուծության գծով մասնագետներ

Աշխատանքային պարտականություններ


1. Իրականացնել Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը։

2. Իրականացնել բուսաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը։

3. Իրականացնել բուսաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակումը և իրականացվող ծրագրերի ընթացքը։

4. Իրականացնել գյուղատնտեսական հողատեսքերի ագրոքիմիական դիտարկման, գնահատման և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրերի մշակումը և իրականացման մոնիթորինգին մասնակցությունը։

5. Իրականացնել օրենքով սահմանված կարգով բույսերի սորտերի փորձարկման, գրանցման և արտոնագրի տրամադրման գործառույթներ։

6 Իրականացնել օրգանական գյուղատնտեսության ոլորտում առաջնային խնդիրների բացահայտումը, պետական աջակցության ծրագրերի մշակումը և իրականացման մոնիթորինգին մասնակցությունը։

7. Իրականացնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանի վարումը։

8. Իրականացնել բուսաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը։

9. Իրականացնել բուսաբուծության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրումը, դիտանցումներին մասնակցությունը։

10. Իրականացնել այլ գերատեսչությունների կողմից մշակված բուսաբուծության բնագավառներին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի ուսումնասիրությունը։

11. Իրականացնել բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ մի­ջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին սահմանված կարգով մասնակցությունը։

12. Իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկում ու իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծումն ապահովող առաջարկությունների ներկայացումը։

13. Իրականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը համակարգող ստորաբաժանումների և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը։

14. Իրականացնել տեղական և արտասահմանյան պետական մարմիններում և կազմակերպություններում բուսաբուծության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցությունը։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Ագրոնոմիա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հաշվետվությունների մշակում
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Կազմակերպչական ունակություններ 
  • Արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

 

Լրացուցիչ տեղեկություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00, զանգահարել 011-52-93-33 հեռախոսահամարին։

Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը, Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով.  ք․ Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ` career.mineconomy@gmail.com ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00