Բուսաբուծության գծով մասնագետ

Աշխատանքային պարտականություններ
 
1. Մասնակցել Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը։

2. Իրականացնել բուսաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակումը և իրականացվող ծրագրերի ընթացքը։

3. Մասնակցել գյուղատնտեսական հողատեսքերի ագրոքիմիական դիտարկման, գնահատման և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրերի մշակմանը և իրականացման մոնիթորինգին։

4. Մասնակցել օրենքով սահմանված կարգով բույսերի սորտերի փորձարկման, գրանցման և արտոնագրի տրամադրման գործընթացների իրականացմանը։

5. Մասնակցել օրգանական գյուղատնտեսության ոլորտում առաջնային խնդիրների բացահայտումը, պետական աջակցության ծրագրերի մշակմանը և իրականացման մոնիթորինգին։

6. Մասնակցել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանի վարմանը։

7. Իրականացնել բուսաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը։

8. Մասնակցել բուսաբուծության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրումը, դիտանցումներին մասնակցությունը։

9. Մասնակցել այլ գերատեսչությունների կողմից մշակված բուսաբուծության բնագավառներին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի ուսումնասիրությունը։

10. Մասնակցել բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ մի­ջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին։

11. Մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկում ու իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծումն ապահովող առաջարկությունների ներկայացումը։

12. Մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը համակարգող ստորաբաժանումների և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը։

13. Մասնակցել տեղական և արտասահմանյան պետական մարմիններում և կազմակերպություններում բուսաբուծության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Ագրոնոմիա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • Ռուսերեն լեզվի իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը՝ ցանկալի)
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հաշվետվությունների մշակում
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրատում
  • Կազմակերպչական ունակություններ 
  • Արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

 

Լրացուցիչ տեղեկություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00, զանգահարել 011-52-93-33 հեռախոսահամարին:

Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով. ք․ Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ՝ career.mineconomy@gmail.com ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00