Ագրոբիզնես պարենային անվտանգության գծով մասնագետ

 

Աշխատանքային պարտականություններ

  1. Իրականացնել պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառներում ընթացող գործընթացների համալիր հետազոտություններ, վերլուծություններ, գնահատումներ ու կանխատեսումներ, և դրանց արդյունքների հիման վրա պարենային անվտանգության և ագրոբիզնեսի ոլորտների զարգացման քաղաքականության մշակում և իրականացման ընթացքի ուսումնասիրություն։
  2. Իրականացնել պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառների իրավական ակտերի, զարգացման ռազմավարությունների ու հայեցակարգերի նախագծերի մշակում։
  3. Իրականացնել հիմնական պարենամթերքների ֆիզիկական և տնտեսական մատչելիության պարբերական գնահատում և մասնակցում պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող առաջարկությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ։
  4. Իրականացնել հանրապետության բնակչության կենսապայմաններին, պարենային մթերքների արտադրությանը, վերամշակմանը, գներին, ապրանքաշրջանառությանը և բնակչության եկամուտներին ու սպառմանը վերաբերող հարցերի վերլուծությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
  5. Իրականացնել հանրապետությունում բնակչության պարենային ապահովության վիճակի, տեղական շուկայում հիմնական պարենամթերքների պահանջարկի և ինքնաբավության մակարդակի ուսումնասիրություններ և վերլուծություններ և դրանց հիման վրա ներկայացնել ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու նպատակով առաջարկություններ։
  6. Իրականացնել պարենային ապահովության ծրագրերի մշակում, մասնակցել պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատմանը, դրանց լուծման մոտեցումների ձևավորմանը և իրականացվող ծրագրերի մոնիթորինգին։
  7. Իրականացնել ագրոբիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացվող ծրագրերի ընթացքի ուսումնասիրություն։
  8. Իրականացնել ագրոպարենային ոլորտի ենթակառուցվածքների իրավիճակի ուսումնասիրություն և բարելավման առաջարկությունների մշակում։
  9. Մասնակցել ագրոպարենային արտադրանքի իրացման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակմանը։
  10. Մասնակցել բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը։
  11. Մասնակցել արտաքին շուկաների ուսումնասիրությանը և վերլուծությանը, տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը և ագրոպարենային արտադրանքի արտահանման խթանմանը։
  12. Իրականացնել ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերի ուսումնասիրություն և ներկայացնել դրանց պարզեցման ուղղությամբ առաջարկություններ։
  13. Ապահովել Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող տոնավաճառների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին իրազեկումը և մասնակցության ապահովման աջակցության առաջարկությունների ներկայացումը։
  14. Իրականացնել այլ գերատեսչությունների կողմից մշակված պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառներին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի ուսումնասիրություն։
  15. Իրականացնել արտահանող ընկերությունների կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների կանխատեսվող ծավալների մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը և արտահանումների գործընթացը։
  16. Սահմանված կարգով մասնակցել բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին։
  17. Մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկմանը և իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծումն ապահովող առաջարկությունների ներկայացմանը։
  18. Համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտները համակարգող ստորաբաժանումների և ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ։
  19. Մասնակցել պետական մարմիններում և կազմակերպություններում պարենային անվտանգության և ագրոբիզնեսի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հաշվետվությունների մշակում
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Կազմակերպչական ունակություններ 
  • Արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

 

Լրացուցիչ տեղեկություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00, զանգահարել 011-23-01-80 հեռախոսահամարին։

Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով. ք․Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ` agroindustry@inbox.ru ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00