ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետ (23-33.2-Մ2-6)

  1) իրականացնում է ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և Նախարարության համակարգի, առանձին հանրապետական նշանակության և այլ ծրագրերի  համապատասխան տարվա բյուջետային հայտերի նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը՝ քննարկումների կազմակերպում, մեթոդական օժանդակություն, ամփոփ հայտերի պատրաստում և ներկայացում համապատասխան մարմիններին, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացումը.  

  2) իրականացնում է տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում համապատասխան նախահաշիվների կազմման աշխատանքները` ըստ եռամսյակային համամասնությունների և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի և հաստատման  ներկայացնումը.

3) իրականացնում է տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում կնքվելիք պայմանագրերի նախագծերի պատրաստումը և ներկայացումը հաստատմանը, ինչպես նաև կատարված աշխատանքների պայմանագրերով նախատեսված կարգով և համապատասխան ֆինանսական միջոցների վճարային փաստաթղթերի կազմումը և վճարումների իրականացումը «CLIENT-TREASURY» Գանձապետական համակարգի միջոցով.      

4) իրականացնում է ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների կողմից ներկայացված եռամսյակային և տարեկան հաշվետվությունների  մասնավորապես` հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին ձև N4, հիմնարկի կատարած բյուջետային և արտաբյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին ձև N2, «Ծրագրային միջոցառման գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ» Ձև Հ-8 և այլ հաշվետվությունների կազմումը LSfinance ծրագրով.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և Նախարարության պահպանման ծախսերի գծով ֆինանսական միջոցների տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծրագրային վերաբաշխումների ներկայացումը` համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագծերի տեսքով, ինչպես նաև ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքների կազմակերպումը և մուտքագրում «armeps.am» էլեկտրոնային համակարգ և վճարումների իրականացումը «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով.

6) իրականացնում է նախարարության կողմից հավաքագրվող ոչ հարկային եկամուտների և օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրմանը, ամփոփմանը և ներկայացմանը համապատասխան մարմնին.

7) իրականացնում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների վերաբերյալ վճարային փաստաթղթերի կազմման աշխատանքները.

8) մասնակցում է նախարարության հաստիքացուցակի պատրաստմանը և ամենամսյա թարմացմանը  (աշխատավարձի բնականոն աճի ժամանակին ապահովում)` նախարարի համապատասխան հրամանի հիման վրա.

9) իրականացնում է Նախարարության անունից առաջարկություններ ֆինանսատնտեսական բնույթի նորմատիվային ակտերի նախագծերի վերաբերյալ.

10) իրականացնում է նախարարություն  արտաբյուջետային հաշվի մուտքի և ելքի գումարների հաշվառումը և վարումը, համապատասխան արտաբյուջետային մուտքերի պետական բյուջե մասհանումների ամսական վճարումների իրականացումը, արտաբյուջետային միջոցներից կատարված ծախսերի իրականացումը և հաշվառումը:

11) մասնակցում է նախարարության համակարգի կազմակերպությունների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերով կատարված աշխատանքների եռամսյակային  և տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրումը, ամփոփումը և համապատասխան մարմիններ ներկայացումը.

12) իրականացնում է բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ընդունումը և համապատասխան եռամսյակային հայտերի հիման վրա  ֆինանսավորումը:

13) իրականացնում է նախարարության ենթակա պետական մարմնի` Զբոսաշրջության կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախահաշիվների պատրաստում և ներկայացում հաստատմանը, ծրագրի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների կողմից ներկայացված եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ընդունում, կազմում LSfinance ծրագրով և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն, ներկայացված հաշվետվությունների և ֆինանսավորման հայտի հիման վրա համապատասխան ֆինանսական միջոցների վճարային փաստաթղթերի կազմում և վճարումների իրականացում «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով, անվանացանկի փոփոխություն և մուտքագրում «armeps.am» էլեկտրոնային համակարգ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-  «սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ» կամ «գործարարություն, վարչարարություն և իրավունք» ուղղությունների «սոցիալական և վարքաբանական գիտություններ» կամ «գործարարություն և վարչարարություն» ոլորտների բարձրագույն կրթու­թյուն,

- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,

-  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալը` 2019 թվականի հոկտեմբերի 29-ը:

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•        գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•        կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•        աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

•        արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•        մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•        անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 13-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

 

   

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00