Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 37/1-2.3-3)
Իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ:
Մշակում և իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ` օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում համագործակցությունը.
Իրականացնում է Համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորումն ու ամրապնդումը, Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում` նաև գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումն ու այն` միջազգային միջոցառումներին (այդ թվում` մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, Էլեկտրոնային մարքեթինգի և այլ հասարակության հետ կապերի միջոցով խթանումը.
Իրականացնում է մարքեթինգային (այդ թվում` արտաքին շուկաների) ուսումնասիրություններ ու վերլուծություններ և շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.
Իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները, մշակում և իրականացնում է Համշխարհային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի, և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման և խթանման ծրագրեր, զբոսաշրջային տեղեկատվական բազայի ձևավորման ու վարման աշխատանքները.
Իրականացնում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և դրանց գործունեության համակարգումը, շահառուներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը
Իրականացնում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվության ուսումնասիրությունն ու վերլուծությունը, այն շահառուներին տրամադրումը, ինչպես նաև դրանց իրականացումը, համակարգումն ու մշտադիտարկումը.:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
- «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին», «Լիցենզավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի իմացություն,
- պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող Է բացատրվել) տիրապետում։
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալը` 2019 թվականի դեկտեմբերի 24-ը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 4-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):
Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին