Գևորգ Պապոյանը մասնակցել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը

21 Նոյեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։

Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության մրցունակության, որակի և համապատասխանության բաժնի ղեկավար Բեռնարդ Բաուն, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանը, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական, մասնավոր և հասարակական այլ կազմակերպություններից։

Էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի շահառուներն են էներգետիկ, հեռահաղորդակցության, արդյունաբերական, պաշտպանության և ռազմարդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտների կազմակերպությունները, բժշկական սարքավորումներ արտադրողները, սպասարկողները և կիրառողները, բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրողները:

Բացի վերոնշյալ լաբորատորիայից՝ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում կհիմնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիաներ։ 4.1 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության օժանդակությամբ։

«Գոհունակությամբ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար՝ արտահանման դիվերսիֆիկացիայի շրջանակներում որակի նոր ստանդարտների առաջմղման, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Տրամաչափարկման լաբորատորիաների առկայությունը և արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտան Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին ապահովել Հայաստանում իրականացվող չափումների հետևելիությանը միավորների միջազգային համակարգին՝ աջակցելով արտադրողներին և այլ կազմակերպություններին՝ բարձրացնելու արտադրանքի որակն ու վստահելիությունը, համապատասխանելու ազգային և միջազգային ստանդարտներին։ Այն նաև կնպաստի արտահանման ընդլայնմանը, արդյունաբերական գործընթացների կատարելագործմանը և նորարարությունների ներդրմանը՝ արդյունքում խթան հանդիսանալով միջազգային առևտրի դիվերսիֆիկացման և երկրի տնտեսական զարգացմանը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00