Գևորգ Պապոյանն այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ

14 Օգոստոսի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։

Նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրի շահառու «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնել է տվյալների մշակման կենտրոն, և մինչև 2030 թվականը ներդրումների ծավալը կկազմի 11.1 մլրդ ՀՀ դրամ, որից փոխհատուցման ենթակա է ընկերության կողմից կառուցվող ենթակայանը և ճանապարհը՝ մոտ 400 մլն ՀՀ դրամ։

«ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, զարգացման հետագա ծրագրերին։

Նախարարն անդրադարձել է պետական օժանդակության ծրագրերին, որոնցից կարող է օգտվել ընկերությունը։

«Պետությունը կարևորում է երկրում բիզնեսի զարգացումը և մշտապես պատրաստ է աջակցել նոր գաղափարների կյանքի կոչմանը: Մեր այցի նպատակն է իրազեկել հանրությանը հաջողված ծրագրերի մասին՝ կարևորելով պետության մղումն ուղղված հաջողված բիզնես միջավայր ձևավորելու հարցում»,-նշել է նախարարը։

OVIO տվյալների մշակման կենտրոնը տարածաշրջանում սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության ամենաբարձր TIER III միջազգային ստանդարտներով կառուցված միակ տվյալների մշակման կենտրոնն է, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Կենտրոնում մատուցվում են համատեղակայման, IAAS և այլ ամպային ծառայություններ։ Կենտրոնը սերտիֆիկացված է ISO 27001, 27017, 27018 և PCI DSS միջազգային սերտիֆիկատներով։ Կենտրոնի հզորությունը կազմում է 2 Մգվտ, և տեղակայված են 218 սերվերային պահարաններ։

Այսօր ընկերությունում աշխատում է 420 աշխատակից:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00