Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի 10-ամյակին նվիրված «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության 10 տարին» խորագրով կոնֆերանսը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսական կազմակերպությունների, առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների և գործարարների միության, արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը բաղկացած էր երեք թեմատիկ մասերից, որոնց շրջանակներում անդրադարձ է կատարվել նախորդ տասը տարիների ընթացքում Գործակալության ձեռքբերումներին և անցած ուղուն, գործունեության ցուցանիշներին, այնուհետև ներկայացվել են գործող ծառայությունները և զարգացման հեռանկարները։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Գործակալության Խորհրդի անդամները, նախկին ղեկավարները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան գործընկերներ /Շվեյցարիա, ՌԴ, Բելարուս, Ղազախստան/:
Կոնֆերանսի հիմնական բանախոս Գործակալության տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արտակ Միրզոյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել իր ղեկավարած թիմին՝ գործակալության գործունեության տաս տարիների ընթացքում ներդրած բոլոր ջանքերի համար՝ նշելով, որ առջևում նոր մարտահրավերներ են։
Գործակալությունը մշակում է նոր պրոդուկտներ՝ արտահանման խթանման իր մանդատի շրջանակներում նոր հաճախորդների ներգրավման և արտահանման աջակցության ավելի ընդգրկուն ծառայություններ մատուցելու համար:
«Հայասատանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: