Դեկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի ազգային գործակալություն ՀԻԻԱ-ի և Վրաստանի գյուղատնտեսության պետական լաբորատորիա ՀԻԻԱ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրով կողմերը կհամագործակցեն հետևյալ շրջանակներում՝ անասնաբուժության ոլորտում կարողությունների զարգացում և համագործակցության ընդլայնում, հատուկ վտանգավոր հիվանդությունների բռնկումների հայտնաբերում, կանխարգելում եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացում, անասնաբուժության բնագավառում գիտական տեղեկատվության փոխանակում, աշխատաժողովների և հանդիպումների կազմակերպում, անասնաբուժության բնագավառում փորձի փոխանակում։
Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, Վրաստանի «ԼԵՓԼ» սննդամթերքի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլի Բասիլաձեն և Վրաստանի «ԼԵՓԼ» գյուղատնտեսության պետական լաբորատորիայի տնօրեն Իրաքլի Գուլեդանին։