Դեկտեմբերի 30-ին «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը:
«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովի կարևորագույն նպատակներից է միավորելով գիտական միտքն ու գործարար միջավայրի առկա կարողությունները՝ հզորացնել և ավելի գիտահեն դարձնել մեր արտադրական ներուժը՝ դրանով իսկ նպաստելով մրցունակության բարձրացմանն ու մեր պետության տնտեսական աճի ապահովմանը։