Ճապոնիա կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և MASH Corporation ընկերության գլխավոր տնօրեն Յոշիկի Մատոն կնքել են պայմանագիր՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համար ընկերության կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ։
MASH-ը խոշորագույն կորպորացիա է, որը տրամադրում է լայնածավալ մշակութային, սպորտային և վիրտուալ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման համալիր ծառայություններ, աջակցում է Ճապոնիայի ղեկավար մարմիններին խոշորագույն միջոցառումների կազմակերպման և մասնակցության հարցում։