Նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել են «Երեմյան Փրոջեքթսի»՝ իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացման արարողությանը։
Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, և 32 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տևել են 14 ամիս։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է սույն նախագծի ներդրումային ծախսերը։
Անասնապահական համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 120 աշխատատեղ։