Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 17-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում հանդիպել է «Xinjiang Xihai Industrial Group» ընկերության ղեկավարության և Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի հետ։ Հանդիպմանը ներկա էին ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։
Նախարար Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ինչպես նաև կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: