Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 17-ին 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟑 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին շրջանակում որպես խոսնակ մասնակցել է «Խելացի բիզնես» պանելային քննարկմանը։
Ռաֆայել Գևորգյանն իր ելույթում խոսել է տեխնոլոգիաների արագ զարգացման ներկա ժամանակներում պետություն-մասնավոր համագործակցության կարևորության մասին։
«Հետարդյունաբերական ներկա ժամանակաշրջանում մենք դեռևս արդյունաբերական տնտեսության արդյունքները լավ չենք իրացրել, ուստի «խելացի բիզնես» ասելով հասկանում ենք, որ ներկայիս գործողությունները պետք է միտված լինեն արդյունաբերության և որոշ դեպքերում ծառայությունների ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, որպեսզի կարողանանք խթանել նրանց արտադրողականությունը, և բիզնեսը դարձնենք ավելի խելացի», - նշել է Ռաֆայել Գևորգյանը։
Պանելային քննարկումների ժամանակ ոլորտային ղեկավարները, տեղական և միջազգային փորձագետները, Հայաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները կիսվել են խելացի երկիր ստեղծելու իրենց փորձով և տեսլականով: