Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների լուծումներ տրամադրող, աշխարհի առաջատար Huawei Armenia ընկերության գլխավոր տնօրեն Զեֆր Չժենին։
Հանդիպման սկզբում նախարարին համառոտ ներկայացվել են Հայաստանում ընկերության գործունեությունն ու զարգացման ծրագրերը։
Այնուհետև կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության և արևային էներգիայի ոլորտներում։
Քննարկումները կշարունակվեն առաջիկայում՝ նախարարի Չինաստան նախատեսվող այցի շրջանակում։