Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ նախարարությունում կայացած հանդիպման արդյունքներին, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին։
Ասուլիսի ընթացքում նշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ նոր ծրագրերը, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ:
Ռաֆայել Գևորգյանն ընդգծել է, որ Կառավարությանը ներկայացված ծրագրերից մեկը վերաբերում է զբաղվածության ապահովմանը:Այն մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում զբաղվել են ապրանքների, ծառայությունների առևտրով, հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու տարբեր գործարարների մոտ, որոնք այս պահին աշխատուժի մեծ կարիք ունեն: