Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է ամենամյա՝ 15-րդ հոբելյանական միջազգային բազմաբնույթ, խոշորագույն «ՊանԱրմենիան Էքսպո 2023» ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչելիությունն ու պահանջարկը, ստեղծել գործարար հարթակ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար, նպաստել հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը։
Էքսպոյին մասնակցում են շուրջ 145 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմայիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչպես նաև գործարարներ մի շարք երկրներից:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, տեքստիլ, ավտոարդյունաբերություն և բեռնափոխադրումներ, ծառայություններ, կաշվե արդյունաբերություն, շինարարություն և կահույք, կենցաղային, շինարարական տեխնիկա, խնամքի և մաքրող միջոցներ։
Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։