ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 6-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։
Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։
Ներկայացվել է տեսչական մարմնի կողմից իրականացված հսկողական գործողությունների վերաբերյալ հաշվետվությունը։