Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, ֆինանսական, գործարար և խորհրդատվական ոլորտներում համագործակցության հնարավոր եզրերը։
Քննարկվել է նաև կապիտալի շուկայի բնագավառում համագործակցության հնարավորությունը։
Առաջարկվել է դիտարկել Հայաստանի օդանավակայանների միջոցով ավիափոխադրումների իրականացման, ինչպես նաև Լյուքսեմբուրգից դեպի Հայաստան ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունը։