Սեպտեմբերի 19-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄԷ պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և նոր ներդրումների ներգրավման հնարավորությունները:
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ տարեկան Հայաստանից ԱՄԷ այցելում է մոտ 250 հազար զբոսաշրջիկ։
Էմիրաթական կողմն անդրադարձել է Հայաստանի արագ զարգացող տնտեսությանը և նշել, որ Հայաստանը շատ գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար։
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները տեղեկատվական տեխնոլոգիաների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման և հյուրընկալության ոլորտներում։