Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 3-ին Սևան քաղաքում մասնակցել է 𝐓𝐞𝐬𝐯𝐚𝐧 𝐐𝐀 𝐎𝐮𝐭𝐬𝐨𝐮𝐫𝐜𝐞 𝐒𝐞𝐫𝐯𝐢𝐜𝐞 𝐏𝐫𝐨𝐯𝐢𝐝𝐞𝐫 ընկերության որակի ապահովման ծառայությամբ զբաղվող նոր կենտրոնի բացմանը։
2019 թվականից սկսած ընկերությունը որակի ապահովման ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրների իր հաճախորդներին։ Ներկայումս այն համագործակցում է 9 երկրների հետ։
Ընկերության նպատակն է նպաստել Սևանում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտով հետաքրքրված անձանց և օգնել սկսել սեփական կարիերան։ Կենտրոնն իր գոյության 4 տարիների ընթացքում ունեցել է 70 շրջանավարտ, ովքեր դարձել են թիմի մի մասնիկը։
Կենտրոնը կազմակերպում է նաև ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ մինչև 17 տարեկան պատանիների և մեծահասակների համար։
Վահան Քերոբյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման նպատակն է զարգացնել Սևան քաղաքը և վերածել այն տեխնոքաղաքի։
Նման նախաձեռնությունները հանրապետությունում կրելու են շարունակական և համապետական բնույթ։