ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում օգոստոսի 23-ին կայացել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին ներկա են եղել նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը և այլ պաշտոնյաներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2023 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 16 որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։
Ներկայացվել են նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2023 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի գնահատման արդյունքները։