Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն այցելել է «Ապիս Ա» մեղվաբուծական ընկերությանը պատկանող արտադրամասեր։ Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը։
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասերում իրականացվում են մեղրի վերամշակման և լաբորատոր փորձաքննություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում մեղվակաթի և ծաղկափոշու ստացման ուղղությամբ։
Նախարարության պաշտոնյաները շրջել են արտադրամասերում, ծանոթացել առաջիկա ծրագրերին և նոր նախաձեռնություններին։
Ընկերությունը հագեցած է մեղվաբուծական ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր։
Ընկերության արտադրանքը ներկայում իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում տարբեր երկրներ։