Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 11-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Վահան Քերոբյանը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների զարգացման և Հայաստանում տնտեսության ոլորտի կայունության ապահովման գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։