Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման այլընտրանքային շուկաներ հայկական առավել խոցելի ապրանքային խմբերի համար» վերլուծության ներկայացմանը

26 Հուլիսի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 25-ին մասնակցել է «Արտահանման այլընտրանքային շուկաներ հայկական առավել խոցելի ապրանքային խմբերի համար» վերլուծության ներկայացմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի փորձագետ, Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, միջազգային փորձագետներ։

«Այս աշխատանքը շատ կարևոր է մեզ համար, որովհետև գերկախվածությունը մեկ շուկայից բավական խոցելի է դարձնում ոչ միայն արտահանողներին, այլև ամբողջ Հայաստանի տնտեսությանը։ Այս վերլուծության արդյունքում կհասկանանք, թե հայկական ապրանքներն ինչ ներուժ ունեն այդ շուկաներում և ինչ քայլեր են հարկավոր, որպեսզի կարողանանք զարգացնել մեր արտահանումն այլ ուղղություններով», - նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև գոհունակությամբ նշել է, որ 2022 թ․արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 48%-ից ավել, իսկ 2023 թ․ առաջին եռամսյակում արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62.6%՝ հատելով 2026 թ․ համար կառավարության սահմանած 60% թիրախը։ 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00